ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Պուտինը բացատրեց, թե ինչու Հայաստանն այս վիճակին հասավ

Պուտինը բացատրեց, թե ինչու Հայաստանն այս վիճակին հասավ
02.12.2020 | 16:13

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ՀԱՊԿ նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություն է արել։ «Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» տրամաբանության շրջանակում։ Մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, Պուտինը նշել է․ «Նմանատիպ իրադարձություններում անհանգստացնում է արտաքին աշխարհի միջամտությունը, ֆինանսական սնուցումը, տեղեկատվական ուղեկցումը, քաղաքական աջակցությունը: Ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենք լուծեն իրենց հետաքրքրող հարցերը: Մենք տեսել ենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները արաբական աշխարհում այսպես կոչված «Արաբական գարնան» ընթացքում: Ինչի՞ բերեց դա: Էլ չեմ խոսում այլ «գունավոր հեղափոխությունների» մասին: Դրանք բացատրում են «բարի» ու «ազնիվ» մտադրություններով, սակայն այդ «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք: Ահա թե ինչի են տանում այդ «լավ մտադրությունները», միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին»։


ՀԱՊԿ նիստին մասնակցող երկրներից շատ կոնկրետ մեկին էր այս խոսքն ուղղված, ու դա հաստատապես Բելառուսը չէր, քանի որ Լուկաշենկոն մինչև հիմա ամեն ինչ անում է, որ իր երկրում «գունավոր հեղափոխությունը» տապալվի, որպեսզի ցանցառ մտքերով ու քաղաքականապես անպատրաստ, բանտարկված ամուսնու փոխարեն դրսի հրահանգավորումները ստացած ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան հանկարծ իշխանության չգա, երկիրը չտանի դեպի «դժոխք»։


Իսկ Պուտինի ներկայացրած դժոխքն այսօր իրական է միայն Հայաստանում, որտեղ 2,5 տարի առաջ Տիխանովսկայայից ոչնչով չտարբերվող Փաշինյանին իշխանության բերեցին, ու «բարի», «ազնիվ» մտադրություններով Հայաստանը դարձրին ավերակ, իսկ Արցախն էլ հանձնեցին։ Այդ նիստին մասնակցող Փաշինյանը գոնե հասկացավ, որ Պուտինը հենց իրեն նկատի ուներ։ Ինչպես ասում են՝ ուղիղ խոսքը միայն համապատասխան կենդանուն են ասում։ Սակայն փույթ չէ, իմքայլականները Պուտինի խոսքերից հաստատ մի բառ կգտնեն, որ հօգուտ Փաշինյանին է։ Այսքանն ասելուց հետո ՌԴ դիվանագետ ղեկավարը մի բառով պիտի մխիթարի չէ՞ իմքայլականներին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ